Բրյուսելում ավարտվել է Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը


23:30 , 11 հուլիս, 2017

րյուսելում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Այս մասին թվիթերյան իր միկրոբոլոգի միջոցով տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 11-ին Բրյուսելում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ հանդիպում կունենա Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ: