«Փրկիչները» մոռանում են, որ հաճախ անհասկանալի պատճառներով հրաժարվում են մասնակցել քաղաքական գործընթացներին


13:35 , 3 ապրիլ, 2013
ՀՀԿ երիտ. թևի ղեկավար

Եթե ընդդիմադիր կամ այլընտրանքային ուժերի աննախադեպ ակտիվություն է ու պոպուլիզմի չափաբաժնի ավելացում, ուրեմն առաջիկայում ընտրություններ են։ Եվ այդ ուժերը, որպես կանոն, փորձում են երկրի կործանման տպավորություն ստեղծել ու «փրկչի» կեցվածք ընդունել՝ անկախ նրանից, թե ինչ ընտրություններ են։ Այս օրինաչափությունն այսօր էլ կրկնվում է։ «Փրկչի» կեցվածք ընդունողները մոռանում են, որ հաճախ անհասկանալի պատճառաբանություններով հրաժարվում են մասնակցել քաղաքական գործընթացներին կամ էլ մասնակցելուց հետո տեսնում ենք, թե ինչի են հանգեցնում իրավիճակը։ 

Մեր ժողովուրդը «փրկիչների» չի հավատում, նա իրատես է և կարողանում է չակերտավոր փրկիչներին տարբերել քաղաքական հստակ կուրս ունեցող ուժերից: