Մադոննան Արևելյան Աֆրիկայում մանկական բժշկական կենտրոն է ստեղծել


19:45 , 11 հուլիս, 2017
Life.tert.am-ը գրում է.
 Երգչուհի Մադոննան հաճախ է Աֆրիկա այցելում։ Նա ամեն կերպ օգնում է տեղի բնակիչներին, հատկապես երեխաներին։ Երգչուհին արդեն 4 երեխա է որդեգրել Մալավիայից, իսկ այժմ որոշել է օգնել նաև մյուս երեխաներին։

Tochka-ն գրում է, որ Մադոննան մանկական բժշկական կենտրոն է բացել Աֆրիկայում։ Աղբյուրը հայտնում է, որ հուլիսի 12-ին թագուհի Եղիսաբեթի անվան հիվանդանոցի նոր բաժանմունքը կբացվի, որի ստեղծման համար ֆինանսական միջոցներ են տրամադրել երգչուհին և Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությունը։ Կենտրոնը կոչվում է Mercy James՝ Մադոննայի դստեր անունով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։