21:15 , 11 հուլիս, 2017Գեղեցիկ և գրավիչ կուրծք ունենալու համար պարտադիր չէ դիմել վիրահատական միջամտությունների: Ցանկալի էֆեկտին հասնելու համար հարկավոր է կատարել մի քանի պարզագույն վարժություններ:
BlogNews-ը ձեզ է ներկայացնում 5 պարզ վարժություն գեղեցիկ և գրավիչ կուրծք ունենալու համար:

Ձեռքը բռունցքի մեջ հավաքեք և դրեք կզակի տակ: Բռունցքով սեղմեք 5 վայրկյան, ապա հանգստացեք ևս 5 վայրկյան: Կրկնեք սա 2-3 անգամ:

Միացրեք ձեր ձեռքերը կրծքավանդակի մոտ: Մեջքն ուղիղ պահելով՝ ամուր իրար սեղմեք ձեռքերը:

Հատակից հրումներ կատարեք 3 անգամ, ամեն անգամ՝ 12-15 հրում:

Պառկեք փորի վրա, ծալեք ոտքերը և բռնեք ձեռքերով, այս դիրքով մնացեք 20 վայրկյան, կրկնեք վարժությունը 3 անգամ:

Կանգնեք պատից կես մետր հեռավորության վրա, պարզեք ձեր ձեռքերը առաջ և բռունցքներով սեղմեք պատին: Սեղմեք 20 վայրկյան, ապա հանգստացեք 10 վայրկյան: Կրկնեք 3 անգամ: