Android-ի օգտատերերը գաղտնի «խուճապի կոճակ» են գտել


18:50 , 11 հուլիս, 2017
Panarmenian.net-ը գրում է.
 Օգտատերերը Android օպերացիոն համակարգում գաղտնի «խուճապի կոճակ» (panic button), են գտել, որը թույլ է տալիս անհապաղ անջատել վտանգավոր հավելվածը:

Հատուկ ռեժիմը հետևում է «դեպի հետ» ակտիվացումների հաճախականությանը: Եթե կոճակը սեղմվել է 4 անգամ, օպերացիոն համակարգը կասեցնում է գործարկված հավելվածը և վերադարձնում է օգտատերին ելքային էկրան: Դա անհրաժեշտ է կասեցնելու համար վնասակար հավելվածների աշխատանքը, որոնք արգելափակում են համակարգերի աշխատանքը, գրում է Lenta.ru-ն։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։