18:10 , 11 հուլիս, 2017Սևաստոպոլի բնակչուհու դեմ, ով իր 3 ամսական դստերը մահվան է հասցրել սպիտակաձավարով կերակրելով, քրեական գործը դատարան է փոխանցվել: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով այդ քաղաքի հետաքննչական կոմիտեի մամլո ծառայությանը:
Հետաքննության տվյալներով՝ չնայած բժիշկների նախազգուշացումներին՝ կինը փետրվարից փոքրիկին կաթնային սպիտակաձավարով է կերակրել: 26-ամյա մայրը հաշվի չի առել երեխայի առանձնահատկությունները, և 2017 թ. մարտի 2-ին աղջիկը մահացել է:
Մայրը մեղադրվում է իր 3-ամսեկան աղջկան անզգուշությամբ մահ պատճառելու համար, նշում է մամլո ծառայությունը:
Հետաքննիչներն ապացույցներ են հավաքել, մեղադրական եզրակացությունը հաստատվել և դատարան է ուղարկվել: