12:49 , 3 ապրիլ, 2013
«Վարդան Օսկանյանին մի հատ բերենք Սովետաշեն, բաց թողնենք, ինքը կարա՞ իրա տուն գնա, կգտնի՞ իրա տան տեղը, որ քաղաքապետ էլ դառնա:»
© Թոխմախի Մհեր
Հռետորական հարց Թոխմախի Մհերին.
- Իսկ եթե Մհեր Սեդրակյանին 15 Կվարտալում «բաց թողնենք», ոնց որ ինքն ա արտահայտվում, ու պայման դնենք, որ իր վարորդը իր Ռոլս Ռոյսով ու այլ արդար քրտինքով վաստակած մեքենաներով չգա իրեն տանի, ինքը կկարողանա՞ ասենք հասարակական տրանսպորտով ասենք թե Աերացիա հասնի, որ մի բան էլ քաղաքի տղա լինելուց է խոսում։
Ու ընդհանրապես, հասկացանք, որ ՀՀԿ-ի մոտ ոչ մի հարգանք չկա ժողովրդի նկատմամբ, այն ուղղակի ընտրազանգված է՝ ընտրությունների ժամանակ, բայց լավ, մի՞թե այն պարզ փաստի գիտակցությունը չկա, որ քանի դեռ մականունավոր ՀՀԿ-ականները նման «քաղաքակիրթ» հայտարարություններ են անում այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հաշվին, իրենք հա էլ խնդիր են ունենալու ընտրություններին անհրաժեշտ քանակով քվե հավաքելու։
Լավ, այ ՀՀԿ ջան, իմիջիդ մասին չես մտածում, գոնե բյուջեիդ մասին մտածի, որովհետև ընտրությունների ժամանակ բաժանվող ընտրակաշառքների մեծությունը ուղիղ համեմատական է ժողովրդի ատելությանը քո նկատմամբ...