Հայտնի է, թե ինչից է մահացել 52-ամյա «Ճվճվ Արոն»


17:08 , 10 հուլիս, 2017
Armtimes.com-ը գրում է.
 Հանրությանը հայտնի «Ճվճվ Արո» մականվամբ 52-ամյա Արա Վարդանյանը, ըստ մահվան բժշկական վկայականի՝ մահացել է գլխուղեղի իշեմիկ ինսուլտից:
 Այս մասին մեր զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Վերջինս տեղեկացրեց, որ Արա Վարդանյանի մահվան հանգամանքները պարզելու համար Կենտրոնի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Հիշեցնենք, որ «Ճվճվ Արոյի» դին հայտնաբերվել էր հուլիսի 7-ին՝ ժամը 19:45-ի սահմաններում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։