ՄԻՊ-ը դեմ է բիզնես-օմբուդսմենի ինստիտուտի ստեղծմանը
16:53 , 10 հուլիս, 2017
Tert.am-ը գրում է.
Մարդու իրավունքների պաշտպանի 2016թ-ի հաշվետվության քննարկմանը ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին հարցրեց, թե ինչ կարծիք ունի բիզնես-օմբուդսմենի ինստիտուտի ստեղծման մասին:
«Ինչպե՞ս եք վերաբերվում դրան, նախորդին էլ հարցրեցի, ասաց, որ տեղակալն է զբաղվում»,-ասաց նա:
Հաջորդ հարցը վերաբերում էր աշխատանքային օրենսդրության կոպիտ ոտնահարմամբ աշխատանքից ազատումներին:
Արման Թաթոյանը նշեց, թե ըստ էության դեմ է բիզնես-օմբուդսմենի ինստիտուտին, և դա Սահմանադրության մոտեցումն է:
«Առավել նախընտրելի է գործող ինստիտուտը զարգացնել, քան դրա վերաբերյալ նոր ինստիտուտ ստեղծել»,-ասաց նա, միաժամանակ համաձայնեց, որ տեղակալով էլ հարցը չի լուծվի:
«Հիմա մենք ԵՄ-ի հետ ինտենսիվ քննարկումներ ենք տանում՝ ներգրավելով ոլորտի ներկայացուցիչներին և առաջիկայում, կարծում եմ, լուծում կունենանք»,-ասաց Թաթոյանը և նշեց, որ Եվրոպական զարգացման բանկի հետ էլ ակտիվ քննարկումներ են տարվում:
Անդրադառնալով աշխատանքային իրավունքների խախտման դեպքերին՝ ՄԻՊ-ն ասաց, որ նման դեպքեր ունենում են և նկատեց, թե խնդիրը նրանում է, որ չունեն արտադատարանական համակարգ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։