Վթարային ջրանջատում Վայոց Ձորի մարզում. 7 ժամ ջուր չի լինելու


16:12 , 10 հուլիս, 2017

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ բաշխիչ ցանցում վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 11-ին ժամը 10.00-17.00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի`  Մալիշկա գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: