16:25 , 10 հուլիս, 2017Ճանապարհորդելը հիանալի հոբբի է։ Իհարկե, այն էժան չէ, սակայն, հաշվի առնելով այն բոլոր հիանալի բաները, որ տեսնում եք, ու անցկացրած ժամանակը՝ պետք է ասենք, որ արժի գումար ծախսել դրա վրա։ Այնուամենայնիվ, ճանապարհորդելիս շատ մարդիկ նախընտրում են գնալ հայտնի վայրեր, ինչպիսիք են Փարիզը՝ Էյֆելյան աշտարակը տեսնելու, Լոնդոն՝ Բիգ Բենը տեսնելու, կամ Նյու Յորք՝ Ազատության արձանը տեսնելու համար։ Այս բոլոր վայրերն էլ, իհարկե, արժի այցելել, սակայն կան նաև այնպիսի վայրեր, որոնք մարդիկ շատ քիչ են այցելում, բայց իզուր. դրանք չափազանց հետաքրքիր են։
Անտարկտիդա


Անտարկտիդա ճանապարհորդությունն ամենահեշտերից չէ։ Այնպես չէ, որ Դուք կարող եք պարզապես մի տոմս գնել, նստել ինքնաթիռ, մի շաբաթ անցկացնել այս սառցե մայրցամաքում և այլն։ Սակայն այս ուղևորության համար հաստատ արժի անցնել դժվարությունների միջով։
Պատագոնիա


Քչերն են երբևէ լսել Պատագոնիայի մասին։ Պատագոնիան բնամարզ է՝ Հարավային Ամերիկայի մոտակայքում, որն իրականում կիսում են Արգենտինան ու Չիլին։ Այս վայրը լի է անապատներով, խոտածածկ տարածքներով, տափաստաններով ու լեռներով։ Հնարավոր է՝ մտածեք, որ այստեղ ոչ մի բան չկա հետաքրքիր, քանի որ ոչնչին մարդկային ձեռք չի կպել, սակայն ամբողջ գեղեցկությունը հենց դրանում է։ Այն իսկապես ֆանտաստիկ տեսք ունի։
Խորվաթիա


Եվրոպա ուղևորվելիս շատերը մտածում են գնալ Իտալիա, Հունաստան կամ Ֆրանսիա։ Իսկ ինչո՞ւ ոչ Խորվաթիա։ Այն ունի բազմաթիվ հետաքրքիր պատմական ու մշակութային տեսարժան վայրեր, որոնք խորապես կտպավորեն Ձեզ։
Քենիա


Եկեք անկեղծ լինենք. երբ լսում եք Քենիայի մասին, Դուք միանգամից պատկերացնում ենք այն երկրներից մեկը, ուր Անջելինա Ջոլին կգնար՝ երեխա որդեգրելու։ Բայց Քենիան շատ ավելին է, քան պարզապես այդպիսի մի վայր։ Այստեղ կարող եք տեսնել վայրի կենդանիներ՝ առյուծներ, փղեր ու ռնգեղջյուրներ։
Վանուատու


Վանուատուն հիանալի վայր է լողալու ու դայվինգի համար։ Այն բաղկացած է 80 կղզուց, այստեղ կան բազմաթիվ սուզված նավեր, որ արժի բացահայտել։
Մյանմա

Շատ մարդիկ են ճանապարհորդում Ասիա, բայց քչերը գիտեն Մյանմայի մասին։ Մյանման ունի բազմաթիվ հիանալի մշակութային վայրեր։
Սանկտ Պետերբուրգ


Ռուսաստանը զբոսաշրջության ամենահայտնի կենտրոնը չէ։ Այն հսկայական երկիր է, ու այն ամբողջովին բացահայտելը դժվար կլինի։ Դա է պատճառը, որ շատերը գնում են մայրաքաղաք։ Իհարկե, Մոսկվան վատ ընտրություն չէ, սակայն եթե իսկապես ուզում եք տեսնել Ռուսաստանի լավագույն կողմը, ապա պետք է այցելեք Սանկտ Պետերբուրգ։ Այն իսկապես Ռուսաստանի մշակութային մայրաքաղաքն է՝ բազում թանգարաններով, թատրոններով ու հետաքրքիր ցուցադրություններով։ Այս վայրը հիմնականում ասոցացվում է նկարիչների, բանաստեղծների, գրողների ու բազում արվեստագետների հետ։
Մոնղոլիա


Խորհրդային Միության տարիներին Մոնղոլիա այցելելը գրեթե անհնարին էր։ Մեր օրերում այն քիչ-քիչ դառնում է զբոսաշրջության երկիր։ Մոնղոլիան իսկապես շատ յուրահատուկ վայր է։ Այն ունի հարուստ մշակույթ, տեսարժան վայրեր, ինքնատիպ կենսակերպ և այլն։
Յուննան


Յուննանը մարզ է Չինաստանում, որը քիչ զբոսաշրջիկներ են ցանկանում տեսնել, ինչն իսկապես ցավալի է։ Այն այնպիսի վայր է, որտեղ կարող եք տեսնել գեղեցիկ լճեր, ձնածածկ լեռներ և այլն։ Հատկապես հետաքրքիր է The old town of Lijiang քաղաքը, որի փողոցներն ու շենքերն անփոփոխ են մնացել 13-րդ դարից։