14:10 , 10 հուլիս, 2017Armsport.am-ը գրում է.
«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը Բրազիլիայի այցելության ժամանակ կատակել է, որ մի օր կարող է տեղափոխվել «Էյբար»:
Այսպես է բրազիլացի ֆուտբոլիստը պատասխանել կատալոնական թիմում իր ապագայի մասին հարցին.
«Ամեն ինչ կարող է պատահել, ով գիտի: «Մանչեսթե՞ր»: Այո, կամ էլ` «Էյբար»,- ասել է Նեյմարն «AS»-ին տված հարցազրույցում և ծիծաղել:
Հիշեցնենք` այս տարվա ապրիլին տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Նեյմարի համար 200 մլն եվրո վճարել:
25-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականը: