Էրդողանի հետ համաձայնության չկարողացանք գալ. Մերկել


14:30 , 9 հուլիս, 2017

Tert.am-ը գրում է․

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, խոսելով Գ20 գագաթնաժողովի շրջանակներում իր և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առանձնազրույցի մասին, հայտնել է, որ առանցքային խնդիրների շուրջ Էրդողանի հետ համաձայնության իրենք այդպես էլ չեն եկել։

Ինչպես փոխանցում է gazeteduvar.com.tr կայքը, Մերկելը, մասնավորապես, նշել է, որ բազմաթիվ հարցերում իրեն և Էրդողանին չի հաջողվել հաղթահարել ունեցած լուրջ տարաձայնությունները։

Նշենք, որ Էրդողանը Համբուրգ կատարած այցի ժամանակ վեճի է բռնվել գերմանական հեղինակավոր Die Zeit պարբերականի խմբագրի հետ։ 

Էրդողանն ի պատասխան թուրք-գերմանական հարաբերություններում առկա ճգնաժամի մասին գերմանացի լրագրողի տված հարցին մեղադրել է գերմանական մամուլին և նշել, որ վերջիններս ուղղորդված կերպով Թուրքիայի դեմ հատուկ արշավ են ծավալում, ավելին՝ համագործակցում Թուրքիայի դեմ գործող ահաբեկիչների հետ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ