12:50 , 9 հուլիս, 2017Tert.am-ը գրում է․
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր և օգնական Իվանկա Թրամփի՝ G20 գագաթնաժողովին հոր փոխարեն բանակցությունների սեղանին տեղ գրավելու փաստը։
Ինչպես գրում է Bloomberg-ը, Մերկելը հայտարարել է, որ Իվանկան միանշանակ իրավունք ուներ հոր փոխարեն ներկայանալու բանակցություններին՝ որպես նրա պաշտոնական օգնական։
Գերմանիայի կանցլերը նաև հավելել է, որ բանակցություններին մասնակից ներկայացուցիչներին ընտրում է տվյալ երկրի պատվիրակությունը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ