Մահացել է հայտնի բլոգեր Անտոն Նոսիկը


11:50 , 9 հուլիս, 2017

Կյանքի 52-րդ տարում մահացել է հայտնի բլոգեր Անտոն Նոսիկը։ Այս մասին Twitter-ում հայտնել է նրա մտերիմ ընկեր Դեմյան Կուդրյավցևը՝ The Moscow Times և «Վեդոմոստի» թերթերի տերը:

Մահը վրա է հասել գիշերվա ժամը մոտ 2-ին։ Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

Անտոն Նոսիկը աշխարհի 11 երկրի 30 բլոգերների հետ մասնակցել է 2017թ. մարտի 19-21-ն անցկացված բլոգերների միջազգային ֆորումին: Ֆորումի գլխավոր թեմաներից մեկը վերաբերել է ՌԴ և Իսրայելի քաղաքացիություն ունեցող բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնմանը Ադրբեջան Բելառուսից։ Նա Ադրբեջանի սև ցուցակում է հայտնվել 2011թ. ապրիլին՝ 2012թ. հոկտեմբերին և 2016 հունիսին Արցախ այցելելու, իր բլոգում Ադրբեջանի իշխանություններին քաղաքականությունը քննադատելու համար։