Ռուսական կինոյի և հեռուստատեսության ամենահայտնի հայ դեմքերը


21:00 , 9 հուլիս, 2017

Ռուսական բազմազգ կինոյում և հեռուստատեսությունում միշտ էլ եղել են տաղանդավոր արտիստներ, ռեժիսորներ և շոումեններ, որոնք հայկական ծագում ունեն: Եկեք տեսնենք, թե ովքեր են նրանցից ամենահանրաճանաչները:

1. Ֆրունզիկ Մկրտչյան

Դերասանը հիմնականում գլխավոր դերեր է ունեցել կատակերգությունների մեջ: Մկրտչյանի առաջին ֆիլմը եղել է «Հասցեատիրոջ որոնումները»: Սակայն հանրահայտ դերասանի տաղանդն ի ցույց է դրվել նաև քնարական ֆիլմերում: Ինչպես հայտնի է, Ֆրունզիկը ողբերգական ճակատագիր է ունեցել. նա կորցրել է աղջկան, իսկ կինն ու որդին ծանր հիվանդ էին: Ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը պատմում էր, որ Ֆրունզիկը մահվան շեմին էր, քանի որ այլևս ուժ չուներ դիմանալու ընտանեկան ողբերգություններին:

2. Էդմոնդ և Տիգրան Քեոսայաններ

Էդմոնդ Քեոսայանը հայտնի է որպես «Անորսալի վրիժառուները» լեգենդար կինոժապավենի հեղինակ, որը դուրս է եկել 1966 թվականին: Տիգրանը՝ նրա որդին, որոշեց գնալ ծնողների՝ Էդմոնդի, և դերասանուհի Լաուրա Գևորգյանի հետքերով: Եվ դա զարմանալի չէր, քանի որ նրա մանկությունն անցել էր նկարահանման հրապարակներում: Նա նաև խաղացել է Էդմոնդ Քեոսայանի «Ռուսական կայսրության թագը կամ կրկին անորսալիները» ֆիլմում: Ուսանողական տարիներին Տիգրանն աշխատել է շուոբիզնեսային ոլորտում, որտեղ Ֆյոդոր Բոնդարչուկի հետ միասին զբաղվում էր գովազդային կամ երաժշտական տեսահոլովակների պատրաստմամբ: Նրա ձեռքին են պատկանում ռուս աստղերի շատ հայտնի տեսահոլովակներ (Իրինա Ալեգրովա, Միխայիլ Շուֆուտինսկիյ, Նատալյա Վետլիցկայա և այլք): Տիգրանին ռեժիսորական հաջողություն բերեց «Դժբախտ Սաշան» կատակերգությունը, որը համարվեց 1998 թ. լավագույն ֆիլմ: РЕН ТВ հեռուստաալիքով ռեժիսորը սկսեց վարել սեփական հաղորդումը՝ «Երեկոն Տիգրան Քեոսալյանի հետ» խորագրով:

3. Արմեն Ջիգարխանյան

Դերասանն ունեցել է ավելի քան 200 տարբեր դերեր տարատեսակ ժանրերի ֆիլմերում: Կինոյում իր նորամուտը նշել է 1960 թ. նկարահանված «Փլուզում» ֆիլմում Հակոբի դերակատարմամբ, այնուհետև շարունակում է հրաշալի ֆիլմերի իր շարքը: Ջիգարխանյանը կարողացել է խաղալ տարբեր ազգերի ներկայացուցիչների դերեր, ինչպիսիք են վրացին, ֆրանսիացին, ռուսն ու անգամ հրեան:

4. Դմիտրի Խառատյան

Պատահականության սկզբունքով փորձերին հայտնվելով՝ Դմիտրի Խառատյանը ռեժիսոր Վլադիմիր Մենշովայից ստացավ «Խաբեություն» ֆիլմում դեր, որից հետո 17-ամյա Դիման հայտնի դարձավ: Նրա հաջորդ հիշարժան դերը «Կանաչ ֆուրգոն» ֆիլմում էր: 1990-ականների վերջին Խառատյանն աշխատում էր տարբեր սերիալների վրա:

5. Գարիկ Մարտիրոսյան

Հնարավոր է, որ շոումենի ապագան այլ կերպ դասավորվեր, եթե նա՝ ապագա բժիշկը, չհանդիպեր ՈՒՀԱ «Նոր հայեր» թիմի անդամներին, որտեղ հետագայում առաջնորդ կդառնար: Առաջին անգամ հեռուստատեսությունում Գարիկը հայտնվել է որպես «Բարի երեկո Իգոր Ուգոլնիկովի հետ» հաղորդման սցենարիստ: Այնուհետև մասնակցություն է ունեցել տարբեր հաղորդումներում և անգամ հաղթող է ճանաչվել «Երկու աստղ» հաղորդման շրջանակներում՝ Լարիսա Դոլինայի հետ միասին: Նախկին «квнщик»-ը դարձավ «Փառքի րոպե» հաղորդման վարող, որը հեռարձակվում էր Առաջին ալիքով: 2005 թվականից սկսվեց «Քոմեդի քլաբ» ծրագրի պատմությունը»: 2010 թվականին Գարիկը միևնույն ժամանակ «Наша Russia: Яйца судьбы» հաղորդման և՛ սցենարիստն էր, և՛ պրոդյուսերը: Ներկայիս դրությամբ հայտնի երգիծաբանը հանդես է գալիս տարբեր հեռուստածրագրերում: