Տարածված մոլորություններից մեկն էլ այն է, որ մենք կարծում ենք, թե կրթվելը և գիրք կարդալը որոշակի տարիքի գործ են


17:54 , 8 հուլիս, 2017

Կրթության վերաբերյալ մեզանում տարածված մի շարք մոլորություններից մեկն այն է, որ մենք կարծում ենք, թե կրթվելը և գիրք կարդալը ՈՐՈՇԱԿԻ ՏԱՐԻՔԻ գործ են:
Մինչդեռ կրթվելը ենթադրում է ոչ այնքան տարիք, որքան հետաքրքրություն աշխարհում տեղի ունեցող ֆիզիկական, սոցիալական, հոգեբանական և այլ երևույթներով և դրանց գիտական, փիլիսոփայական, ստեղծագործական, կրոնական և այլ մեկնաբանություններով:

Տարբեր մարդկանց մոտ կրթության, ինքնակրթության և գիրք կարդալու ցանկության հիմքում ընկած այդ հետաքրքրությունն առաջանում է կյանքի տարբեր ժամանակահատվածներում, որոնք, մինչդեռ, ոչ այնքան ԺԱՄԱՆԱԿԱ-հատված են, որքան ՀՈւԶԱԿԱՆ և ԻՆՏԵԼԵԿՏՈւԱԼ ՀԱՍՈւՆԱՑՄԱՆ ՇՐՋԱՆՆԵՐ:

Դրա հետ կապված՝ միշտ պետք է հիշել այն հիանալի օրինակը, որ դպրոցում երեխաները չեն կարդում կամ չուզենալով են կարդում պատմավեպեր, բայց հաճույքով կարդում են սիրավեպեր, բանաստեղծություններ և իրենց ՀՈւԶԱԿԱՆ և ԻՆՏԵԼԵԿՏՈւԱԼ ՀԱՍՈւՆԱՑՄԱՆ տվյալ շրջանին համապատասխանող այլ գրքեր: