Օրվա աստղագուշակը


10:24 , 3 ապրիլ, 2013

Խոյ
Դու հաճախ ես կորցնում լավատեսությունդ, բարկանում ամեն մի մանրուքից: Քեզ այսօր անհանգստացնում են միայն ֆինանսական խնդիրները: Դու խույս կտաս չնախատեսված ծախսերից: Կարող ես նոր գործ սկսել, սակայն ճանապարհորդության մեկնել խորհուրդ չի տրվում:

Ցուլ
Վատ օր չէ ընթացիկ հարցերը կարգավորելու համար: Հիանալի կանցնեն գործնական հանդիպումները: Կարող ես լուծել նաև անձնական խնդիրներդ: Շատ լավ ես հասկանում մարդկանց և կարողանում ես ուրախացնել նրանց՝ քո անակնկալներով:

Երկվորյակ
Շատ աշխատանք կունենաս և ինչքան արագ սկսես աշխատել, այնքան ավելի լավ: Բավականին ժամանակ կխլեն գործնական բնույթի խոսակցությունները: Հեշտությամբ կկարողանաս գրավել հակառակ սեռի ներկայացուցչի ուշադրությունը:

Խեցգետին
Գործնական հաջողությունները կլինեն նշանակալի, կարդարացնեն քո սպասելիքները: Կարող ես գործնական համաձայնության գալ, երկարատև պայմանագրեր կնքել: Բարենպաստ օր է հարազատների հետ շփման համար, նրանք պատրաստ են լսել քո խորհուրդները:

Առյուծ
Բարենպաստ օր է ֆինանսական տեսանկյունից, հնարավոր է խոշոր դրամական մուտքեր լինեն, իսկ գործարքները, որոնք կկնքես այսօր, եկամուտ են խոստանում: Չի բացառվում, որ քեզ հավատարիմ անձնավորությունը հուսախաբ անի:


Կույս
Պատրաստ եղիր անակնկալների, չի բացառվում՝ նորություն լսես, որը կստիպի քեզ փոփոխություններ անել կյանքում: Շատ լավ գիտես, թե ինչպես օգտվել ընձեռված հնարավորություններից: Ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար հրաշալի օր է:

Կշեռք

Պետք չէ երևակայության գիրկն ընկնել, փորձիր ավելի իրատեսական մոտենալ հարցերին: Այն տեղեկությունը, որն այսօր կստանաս, ստուգման կարիք ունի, այլապես հնարավոր է մոլորության մեջ հայտնվես: Մասնագիտական հարցեր լուծելու համար լավ օր չէ:

Կարիճ
Շատ կարևոր է, որ զգուշություն ցուցաբերես: Դվար կլինի շփվել կրտսեր սերնդի ներկայացուցիչների հետ: Օրվա երկրորդ կեսը հարմար չէ գործնական հարցեր քննարկելու համար: Ցանկալի է կազմակերպես հանգիստ կամ գնաս ռոմանտիկ հանդիպման:

Աղեղնավոր
Դու անմտածված քայլեր ես անում, դա կարող է անհաջողությունների հանգեցնել: Չես փորձում լսել անգամ մտերիմներիդ խորհուրդները: Զգույշ եղիր շփվելիս, հաճախ ես վստահում մարդկանց, ովքեր արժանի չեն դրան: Միգուցե ֆինանսական կորուստներ լինեն:

Այծեղջուր
Օրվա առաջին կեսին հանգիստ կարող ես լուծել քո առջև դրված առաջադրանքները: Այնուհանդերձ, կդժվարանաս լեզու գտնել մտերիմներիդ հետ: Չնախատեսված գնումների համար բարենպաստ օր չէ, նաև քեզանից երկար ժամանակ կպահանջվի:

Ջրհոս
Շնորհիվ քո աշխատասիրության, կհասնես ցանկալի արդյունքի: Հիանալի օր է ուսումնառության համար, կարող ես մասնակցել դասընթացների, սեմինարների: Ֆինանսական պատկերն այնքան էլ լավ չէ: Անձնական կյանքում փոփոխություններ անել նույնպես խորհուրդ չի տրվում:

Ձկներ
Քեզ հեշտ է սադրանքի ենթարկել, հնարավոր է ընկնես թակարդի մեջ, իսկ ինտուիցիադ այսօր սխալ կհուշի: Չի բացառվում՝ ֆինանսական կորուստներ ունենաս: Խորհուրդ չի տրվում փոխել բնակության հասցեն կամ աշխատավայրդ: