Վերջին 11 տարում Բրազիլիայում առաջին անգամ գնանկում է գրանցվել


22:55 , 8 հուլիս, 2017
Aysor.am-ը գրում է.
Բրազիլիայում գնանկումը այս տարվա հունիսին կազմել է 0․23 տոկոս։ Այս մասին հայտնել է Աշխարհագրության ու վիճակագրության բրազիլական ինստիտուտը, փոխանցում է ТАСС-ը։
 
Հաղորդվում է, որ վերջին 11 տարում Բրազիլիայում առաջին անգամ է  գնանկում գրանցվում։ Գների ամենամեծ նվազումը սննդամթերքի ու էլեկտրաէներգիայի ոլորտում է։ Մի շարք մասնագետներ այս գնանկումը կապակցում են բնակչության գնողունակության անկման հետ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ