14:35 , 8 հուլիս, 2017Բանանի, նարնջի ու յոգուրտի հիանալի համադրությունը կոկտեյլի տեսքով Ձեզ թարմություն կպարգևի ամառվա շոգին:
Անհրաժեշտ մթերքներն են`
2 բանան,
4 նարինջ,
4 ճաշի գդալ վարսակի փաթիլներ,
125 գր բնական յոգուրտ,
2 ճաշի գդալ մեղր:
Պատրաստման եղանակը
1. Վարսակի փաթիլների վրա լցնել 4 ճաշի գդալ եռացրած ջուր, թողնել 1-3 րոպե:
2. Մաքրել ու կտրատել բանանները:
3. Նարինջների հյութը քամել:
4. Վարսակը, կտրատած բանաններն ու նարնջի հյութը լցնել բլենդերի մեջ, ավելացնել մնացած մթերքներն ու խառնել:
Կոկտեյլը պատրաստ է: Մնում է լցնել բաժակներն ու մատուցել: