Պիզելին առաջին հանդիպումն է անցկացրել Ալ-Շաբաբի կազմում


14:10 , 8 հուլիս, 2017

Armsport.am-ը գրում է.

Արաբական «Ալ-Շաբաբը», որն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ավստրիայում, ստուգողական խաղում մրցել է շվեյցարական «Զիֆելդ» թիմի հետ և ջախջախիչ` 8:0 հաշվով հաղթանակ է տարել:

Հանդիպման առաջին կեսին մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին և փոխարինվել է ընդմիջումից հետո:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 32-ամյա ֆուտբոլիստն արաբական ակումբի հետ 1+1 ձևաչափով պայմանագիր է կնքել: