Կարեն Շահնազարովը նշում է ծննդյան 65-ամյակը. ռեժիսորին շնորհավորել է ՌԴ վարչապետը (Photo)


14:00 , 8 հուլիս, 2017

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ծննդյան 65-ամյակի առթիվ շնորհավորել է ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Կարեն Շահնազարովին: 

Ինչպես նշում է life.ru-ն, վարչապետն ընդգծել է, որ Շահնազարովի ղեկավարության օրոք «Մոսֆիլմ»-ը դարձել է  Ռուսաստանի կինոարդյունաբերության խոշորագույն ստեղծագործական կոնցեռներից մեկը:

«Ձեզանում համադրվում է ռեժիսորի ու ղեկավարի վառ արտահայտված տաղանդը, ինչն էլ օգնում է Ձեզ գլխավորել հանրահայտ «Մոսֆիլմ»-ը: Այսօր Ձեր շնորհիվ այն հանդիսանում է ռուսական կինոարդյունաբերության խոշորագույն ստեղծագործական կոնցեռներից մեկը»,-ասվում է Մեդվեդևի՝ կառավարության կայքում հրապարակված շնորհավորական ուղերձում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ևս շնորհավորական ուղերձ է հղել Կարեն Շահնազարովին ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին քաջառողջություն և նորանոր ստեղծագործական նվաճումներ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ