Բատիստուտա. Մեծ եզրափակիչներում Իգուայինի բախտն ուղղակի չի բերում


23:55 , 8 հուլիս, 2017

Armsport.am-ը գրում է.

Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Գաբրիել Բատիստուտան աջակցել է ազգային թիմի հարձակվող Գոնսալո Իգուայինին. 

«Արգենտինայի հավաքականի բախտը չի բերում եզրափակիչներում, իսկ Իգուայինինը` առավել ևս:

Նա մի քանի լավ պահ է կորցրել երեք եզրափակիչներում: Ես ասում եմ, որ սա անհաջողություն է, քանի որ նա է եղել այն մարդը, որը ստեղծել է այդ պահերը: Նա անձամբ է գտել գոլի համար այդ հնարավորությունները, բայց չի կարողացել դրանք օգտագործել»,- Բատիստուտայի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը:

Հիշեցնենք` Իգուայինին հաճախ քննադատում են եզրափակիչ խաղերում թույլ տված վրիպումների համար.