Անդրեա Կոնտին պաշտոնապես ներկայացվել է որպես Միլանի ֆուտբոլիստ


19:00 , 7 հուլիս, 2017

Armsport.am-ը գրում է.

«Ատալանտայի» պաշտպան Անդրեա Կոնտին տեղափոխվեց «Միլան»,- տեղեկացնում է «ռոսոներիների» պաշտոնական կայքը:

23-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը «Միլանի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականը:

Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Միլանը» «Ատալանտային» վճարել է 24 մլն եվրո և գործարքի մեջ ներառել 20-ամյա կիսապաշտպան Մատեո Պեսինի տրանսֆերը: 

Իտալիայի ավարտված առաջնությունում Կոնտին մասնակցել է 33 հանդիպման, դարձել է 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: