Մակրոնը Ջեյմս Բոնդի նման վայրէջք է կատարել ատոմային սուզանավի վրա


18:30 , 7 հուլիս, 2017

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ջեյմս Բոնդի նման վայրէջք է կատարել ատոմային սուզանավի վրա: BBC-ի փոխանցմամբ՝ 39-ամյա նախագահն ուղղաթիռից իջել է «Le Terrible» սուզանավի վրա։

Այսպիսով՝ Մակրոնը մասնակցել է հրթիռի արձակման իմիտացիա ներկայացնող գործողությանը։ Դա տեղի է ունեցել Ֆրանսիայի ատլանտյան ափից 300 կմ հեռավորության վրա:

Վարժանքից հետո Մակրոնն ասել է, որ Ֆրանսիայի միջուկային զինանոցի առկայությունը հանդիսանում է անվտանգության գլխավոր երաշխիք: