Քիչ առաջ ոստիկանների ջանքերով փրկվեց 20-ամյա երիտասարդի կյանքը, ով փորձում էր ցած նետվել կամրջից


00:21 , 3 ապրիլ, 2013

Քիչ առաջ վերադառնում էի ընկերոջս աղջկա ծնունդից, հասա Դավիթաշենի կամրջի մոտ, տեսնեմ՝ մեկը կամրջից փորձում է ցած նետվի, Խառնված կանգնել եմ, վախենում եմ մոտենալ, խոսել՝ հանկարծ հակադարձ ռեակցիա չլինի, և ավելի արագ ցած նետվի, զանգեցի ոստիկանություն, խնդրեցին, որ սպասեմ տեղում: Մինչ իջա, մոտեցա երիտասարդին, արդեն ՊՊծ-ի մեքենան եկավ, և շատ արագ կերպով կանխեցին: Նախ շնորհակալ եմ մեր ոստիկաններին, հատկապես 386ՈՍ02 մեքենայի անձնակազմին` արագ արձագանքելու և պրոֆեսիոնալ աշխատանքի համար: Նաև շնորհավորում եմ նորից մեր փոքրիկ Նատալիի 1 տարին, որի շնորհիվ փրկվեց մոտ 20 տարեկան երիտասարդի կյանքը: