Այնքան չարախոսեցիք, որ թշնամին հաջորդ կրակոցով սպանեց հերոսին


23:25 , 2 ապրիլ, 2013

Երևում ա պատվեր կատարողի ձեր դեմքը: Էսօր սպանել են և՛ Արցախյան պատերազմի հերոս, և՛ գյուղապետ մարդուն: Հիմա նախ Ֆեյսբուքը պիտի տրաքեր բողոքից, ու հայտարարվեր, որ վաղը բոլորին կանչում են Բաղրամյան կամ ոստիկանության շենքի մոտ ցույցի: Բայց դուք՝ «հումանիստի», «գթասիրտի» դիմակ հագած նյութապաշտներ, ընդամենը ուրիշի բուժման համար տրված փող հաշվողներ եք: Երբ մի հերոսի վրա կրակում են, իսկ մարդիկ էնքան չարախոսում են, քանի որ չի մեռնում, թշնամին հաջորդ կրակոցով իրագործում ա էն հասարակության ցանկությունը, ով ուզում էր՝ իր հերոսը մեռնի: Սա գուցե տգետները չեն հասկանում, քանի որ իրենց պատկերացումը հերոսի մասին թերի ա, բայց դա չի նշանակում, թե թշնամին չի պատկերացնում, թե ովքեր են իսկական հերոսները: Մարդասիրությունը կորցրած մարդու համար ա գրված. մարդը թարս կարդացեք ու կլինի դրամ:

Հ.Գ. Գուցե նմանների մասին խոսելիս արժե ասել ոչ թե «էդ մարդիկ», այլ ասել «էդ դրամները»: