ԻՊ-ի դեռահաս դահիճների սառնասրտությունն ու վայրագությունն ուղղակի ապշեցուցիչ է


02:50 , 7 հուլիս, 2017

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման ճյուղավորումներից մեկը՝ «Ալ-Ջազիրայի վիլայաթը» (Իրաքի հյուսիս), օրերս նոր սահմռկեցուցիչ տեսարաններ պարունակող տեսանյութ է հրապարակել՝ խմբավորման դեռահաս անդամների մասնակցությամբ տարբեր մահապատժի տեսարանների ցուցադրությամբ: «Խալիֆայության կորյուններ» դեռահաս «ջիհադականների» տվյալ խումբը հետաքրքիր է պատանի զինյալների էթնիկ պատկանելության առումով. տեսանյութում նկարահանված երիտասարդ դահիճները, ովքեր ամենայն դաժանությամբ հաշվեհարդար են տեսնում «դավաճանների» և «լրտեսների» հետ, խոսում են թուրքերեն, ադրբեջաներեն, թուրքմեներեն ու ռուսերեն լեզուներով, ասել է թե՝ նրանք ԻՊ-ի կազմում կռվող, հիմնականում հետխորհրդային երկրներից և Թուրքիայից կառույցի վերահսկողության ներքո գտնվող շրջաններ եկած «ջիհադականների» որդիներն են:

Հ.Գ. Սարսափազդու կադրեր պարունակող տեսանյութը ենթակա չէ տարածման. մինչդեռ պարզապես ապշեցուցիչ են դրանում նկարահանված պատանի դահիճների սառնասրտությունն ու վայրագությունները...