Նոր տիտան Sony-ի կողմից


22:04 , 2 ապրիլ, 2013

340

Ինչպես այսօր հայտնի դարձավ, Sony-ն պատրաստվում է ներկայացնել շուկայում ամենահզոր սմարթֆոնը, որը կրում է Honami անունը։ Սմարթֆոնը կստանա այսօրվա դրությամբ ռեկորդային 20 Մպ տեսախցիկ։ Ինչպես հայտնում է PhoneArena-ն, սմարթֆոնում օգտագործվում են Cyber–shot և Walkman տեխնոլոգիական լուծումները։ Ավելորդ եմ համարում նշել, որ սմարթֆոնը կարող է նկարահանել 1080p թողունակությամբ տեսանյութեր։

Honami-ին իրենից ներկայացնում է մոնոբլոկ 5 դյուրմանոց էկրանով, որը ունի FullHD թողունակություն։ Ի դեպ, էկրանը լինելու է կամ WhiteMagic, կամ էլ IGZO տեխնոլոգիայով։ Սմարթֆոնի սիրտը կլինի քառամիջուկ Qualcomm Snapdragon 800 պրոցեսորը, որը կաշխատի 2,3 ԳԳհ հաճախականությամբ։ Մարտկոցը ոչ պակաս տպավորիչ է՝ 3000 մԱժ։ Honami-ին, ինչպես և Sony-ի այսօրվա ֆլագմենը՝ Xperia Z-ը, կլինի պաշտպանված փոշուց և ջրից։ Սմարթֆոնը կներկայացվի հանրության դատին արդեն այս ամռանը: