Փլուզում Արալեզ գյուղում


19:15 , 6 հուլիս, 2017

ուլիսի 6-ին, ժամը 16:15-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արալեզ գյուղի Հ. Շիրազ փողոցում, ներքին հարդարման աշխատանքներ իրականացնելու ժամանակ, փլուզվել է տան միջսենյակային պատը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ փլուզվել է նախասրահի և ննջասենյակի միջնապատը (2 քմ):