Ավագ երկուշաբթի. Օրվա խորհուրդը


14:40 , 2 ապրիլ, 2012

Ավագ Շաբաթ
Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին` Սբ Զատիկին նախորդող շաբաթը կոչվում է Ավագ շաբաթ: Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օրը խորհրդանշում է Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած առանձին դեպքեր, հիշատակվում են Քրիստոսի վերջին պատգամները, չարչարանքները, մահը եւ հարությունը: Ավագ Շաբաթվա հիմնական արարողությունները սկսվում են Ավագ Հինգշաբթի:

Ավագ երկուշաբթի -
Նվիրված է աշխարհի` երկնքի ու երկրի արարչագործությանը: Ավագ երկուշաբթի առավոտյան ժամերգության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշատակում են ՙԱնիծված թզենու՚ պատմությունը, երբ Հիսուս, Բեթանիայից Երուսաղեմ վերադարձին, անեծքով չորացնում է անպտուղ թզենին` վկայելով. ՙԵւ ամեն ինչ, որ ուզեք աղոթքի մեջ հավատով, կստանաք՚ (Մատթ. 21:18-22): Պտուղն այլաբանորեն խորհրդանշում է մարդկային բարի գործերն ու առաքինությունները, որոնցից զուրկ մարդը պատժվելու է այս թզենու օրինակով: ` ՙՀավատքն առանց գործերի մեռած է՚,- ասում է սբ Հակոբոս առաքյալը: Սիրելիներ, բարի գործերով վկայեք ձեր հավատքը, փաստեք մահվան հանդեպ Քրիստոսի հարության հաղթությունը: