Երիտասարդականի «բուծիկները» հենց հիմա ապամոնտաժվում են (Photo)


20:50 , 2 ապրիլ, 2013

Նոր մեր Կարենն ա Անտինյան զանգել Երիտասարդական մետրոյից, որտեղ հիմա ապամոնտաժում են «բուծիկները», մի երկու հատ էլ նկար ուղարկեց։
Շնորհավորում եմ, ժողովուրդ ջան, հերթական անգամ Ֆեյսբուքի ներուժը նպաստեց, որ հերթական ապօրինությունն ու վանդալիզմը կանխարգելվի, որովհետև հենց հիմա, ինչպես արդեն նշեցի, բուծիկները ապամոնտաժվում են։
Կարենը հարցուփորձ ա արել բանվորներին, թե էս ի՞նչ խաբար ա, ասել են, որ ինչ-որ գրքերի խանութներ պետք է լինեին, էն էլ հրահանգ ա եկել, որ քանդեն ամբողջը։
Երիտասարդական մետրոն կունենա իր բնական տեսքը։ 
Գրքերի խանութների մասին զրույցներին մոտենում եմ զգուշավոր սկեպսիսով, եթե անգամ իրոք ուզում էին գրախանութներ բացել, ապա 1 միլիոնանոց Երևանում բազմաթիվ ավելի լավ տեղեր կան, որտեղ կարելի է գրախանութ սարքել՝ առանց մշակութային վանդալիզմ դրսևորելու...
Ու ընդհանրապես, հազար ասինք՝ «Տարոն, սիրուն չի», պետք չի էլի եղածը վարի տալու գնով թեկուզ գրախանութ կամ եկեղեցի կառուցել։