Սահմանին այս պահին համեմատաբար հանգիստ է, անցնող գիշերն էլ համեմատաբար լարված չի եղել. Արծրուն Հովհաննիսյան


13:40 , 6 հուլիս, 2017

Aysor.am-ը գրում է.

Սահմանին այս պահին համեմատաբար հանգիստ է, «Ազատության» եթերում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ընդհանրապես, ցերեկվա ժամերին համեմատաբար հանգիստ է լինում, բայց անցնող գիշերն էլ համամետաբար լարված չի եղել, քիչ են եղել կրակոցները», - նշեց նա։

Անդրադառնալով ադրբեջանական կողմի հայտարարություններին, թե հայկական կողմն է առաջինը կրակ բացել՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, թե այդ ամենը ծիծաղելի է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ