Նարեկ Մակարյանն իր, Սոֆի Մխեյանի ու «Հայաստանի ձայն»-ի մասին


19:51 , 2 ապրիլ, 2013

Կարդալով իմ և Սոֆիի նշանդրեքի մասին նյութը՝ ինձ մոտ ժպիտ առաջացավ, չէ՞ որ ապրիլի 1-ն էր, սակայն ամեն ինչ գեղեցիկ է իր չափի մեջ,և կատակը պետք չէ վերածել ինտրիգայի: Ինչ վերաբերում է մեր զուգերգին, դատելով արձագանքներից համարում եմ ստացված և սիրված: Ի դեպ, պետք է ասեմ, որ առաջին քայլը ես եմ արել ))) 
Ընտրելով Սոֆիին որպես մարզիչ՝ ստացել եմ կյանքիս ամենամեծ նվերներից մեկը` Սոֆի Մխեյանին, ով 6 ամսվա մեջ փոխեց ինձ և փոխանցեց իր պրոֆեսիոնալիզմը, որի արդյունքում ես զբաղեցրի երկրորդ հորիզոնականը «Հայաստանի ձայնը» նախագծում ! 
Ինձ շատ են ասել՝ սխալ մարզչի ընտրություն ես կատարել... Դե թեղ մեկը նույնը կրկնի հիմա !))) Շնորհակալ եմ, Սոֆ ջան, ես քեզ հավատացի ու չսխալվեցի: Վերադառնամ «Հայաստանի ձայնը» նախագծին՝ ասելով, որ մեծ դպրոց եմ անցել՝ ունենալով լավ ուսուցիչ, իսկ այժմ լավ ընկեր Սոֆի Մխեյան: