Աստանայում Թուրքիայի դիրքորոշումը խոչընդոտել պայմանավորվածությունների ձեռքբերմանը


20:15 , 6 հուլիս, 2017

Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը Աստանայում կայացած բանակցություններում չեն կարողացել համաձայնեցնել Սիրիայում անվտանգության գոտիների մասին հուշագրի իրագործման պայմանավորվածության մանրամասները։

Կողմերը չեն կարողացել համաձայնության գալ այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են 4 անվտանգության գոտիների սահմանների առանձնացումը և այդ գոտիներում անվտանգության ապահովման միջոցառումները՝ ասել է ՌԴ նախագահի` Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը:

Սիրիայի կառավարական պատվիրակության ղեկավար Բաշար ալ-Ջաաֆարին նույնպես տեղեկացրել է Աստանայում բանակցությունների անհաջող ընթացքի մասին: Նա դա բացատրել է Թուրքիայի դիրքորոշմամբ:

«Թուրքական պատվիրակությունը դեմ է հանդես եկել որևէ փաստաթղթի ընդունմանը` կապված հուշագրի իրականացման հետ», – ասել է դիվանագետը՝ հավելելով, որ թուրքական պատվիրակությունը «Աստանա 5-ին» բացասաբար է տրամադրված եղել:

Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը Աստանայում կայացած բանակցություններում չեն կարողացել համաձայնեցնել Սիրիայում անվտանգության գոտիների մասին հուշագրի իրագործման պայմանավորվածության մանրամասները։ Կողմերը չեն կարողացել համաձայնության գալ այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են 4 անվտանգության գոտիների սահմանների առանձնացումը և այդ գոտիներում անվտանգության ապահովման միջոցառումները՝ ասել է ՌԴ նախագահի` Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը: Սիրիայի կառավարական պատվիրակության ղեկավար Բաշար ալ-Ջաաֆարին նույնպես տեղեկացրել է Աստանայում բանակցությունների անհաջող ընթացքի մասին: Նա դա բացատրել է Թուրքիայի դիրքորոշմամբ: «Թուրքական պատվիրակությունը դեմ է հանդես եկել որևէ փաստաթղթի ընդունմանը` կապված հուշագրի իրականացման հետ», – ասել է դիվանագետը՝ հավելելով, որ թուրքական պատվիրակությունը «Աստանա 5-ին» բացասաբար է տրամադրված եղել: