Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջաններ


11:20 , 6 հուլիս, 2017

Կաթիլային ճանապարհով ոռոգման համակարգն Արցախում վերջին տարիներին գյուղատնտեսության ոլորտի կարևոր ուղղություններից է: Պետությունն այս համակարգի ներդրման համար պետական աջակցություն է սահմանել:

Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման, ինչպես նաև անընդհատ աճող մշակովի դաշտերի և այգիների պայմաններում ջրի արդյունավետ օգտագործումը ոլորտի առաջնահերթություններից է:

Մարտունի, Ասկերան, Մարտակերտ այցի շրջանակներում նախագահն անհրաժեշտ հանձնարարականներ է տվել՝ խոստանալով, որ պետությունը կշարունակի աջակցել բոլոր նրանց, ովքեր հետևողականորեն ավելացնում են մշակվող հողատարածքները, հատկապես, երբ դրանք հիմնված են նորագույն տեխնոլոգիաների վրա:

Image may contain: 5 people, people smiling, people standing, tree, plant, outdoor and nature