Ընտանիքների անապահովության գնահատման համակարգն արդյունավետ չէ. վարչապետ


11:30 , 6 հուլիս, 2017

Panorama.am-ը գրում է.

Ներկայումս գործող ընտանիքների անապահովության գնահատման համակարգի կիրառման ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ այն հասցեականության ու հստակության տեսանկյունից բավարար արդյունավետ չէ։ Այս մասին գործադիրի այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Վարչապետի խոսքերով՝ այն հիմնականում պայմանավորված է համակարգում անհրաժեշտ տեղեկատվության բացակայությամբ։

«Առկա իրավիճակի կանոնակարգման նպատակով անհրաժեշտ ենք համարում անապահովության գնահատման գործընթացում ուսումնասիրել և հաշվի առնել համապատասխան անձանց  բանկային գործարքների, ինչպես նաև գույքային իրավունքների հետ կապված ամբողջական տեղեկությունները», - նշեց Կարեն Կարապետյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ