22:30 , 5 հուլիս, 2017Ցանը միշտ էլ տհաճություն է պատճառում, սակայն քչերը գիտեն դրա առաջացման հնարավոր պատճառները, որոնցից շատ հաճախ կարելի է հեշտությամբ ազատվել։
BlogNews-ը գտել է ցանից ազատվելու ամենաարդյունավետ միջոցները, որոնց, միանշանակ, կօգնեն Ձեզ։
Մեջք և ուսեր

Մեջքի ցանը կարող է առաջանալ պայուսակի կամ չափազանց կիպ վերնաշապիկի պատճառով։ Եթե ցանը շատ մանր է, ապա դա, ամենայն հավանականությամբ, լոգանքի պարագաների կամ տանն օգտագործվող քիմիկատների հետևանք է։ Ճարպերով հարուստ ուտելիքը նույնպես կարող է նման արձագանք ստանալ օրգանիզմում։
Կրծքավանդակ

Կրծքավանդակի ցանի ամենատարածված պատճառը հիգենայի պարագաներից առաջացած ալերգիկ արձագանքն է։ Այդ ցանը նաև կարող է առաջանալ սառը ըմպելիքներից, համեմունքներից և ծովամթերքներից։
Պարանոց

Կիպ օձիքը կարող է վնասել մաշկը և ցան առաջացնել։ Դա կարող է լինել նաև ալերգիկ արձագանք Ձեր շամպունի կամ օճառի նկատմամբ։ Եվս մեկ պատճառ էլ կարող է լինել չափից շատ քաղցրավենիք ուտելը։
Ոտքեր

Ոչ պատշաճ հիգիենիկ վիճակը և չափազանց կիպ ու սինթետիկ նյութերից պատրաստված հագուստը կարող են ցան առաջացնել ոտքերին։ Ցան կարող է առաջանալ նաև սափրելու հետևանքով։