Թուրքիայում ահաբեկչություն է կանխվել


18:55 , 5 հուլիս, 2017

Araratnews.am-ը գրում է.

Թուրքիայի անվտանգության ուժերը կանխել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից նախապատրաստված ահաբեկչությունը:

Նրանք նախատեսել էին հարձակում իրականացնել թուրքական գլխավոր ընդիմադիր Ազգային Հանրապետական կուսակցության «Արդարության երթ»-ի մասնակիցների նկատմամբ: Նրանք ոտքով Անկարայից Ստամբուլ են քայլում՝ ի նշան բողոքի իրենց կուսակից Էնիս Բերբերօղլու ազատազրկման: