Facebook-ի ամենատարեց օգտատերը` 104-ամյա Մարգարիտ Ջոզեֆը


17:43 , 2 ապրիլ, 2013

104-ամյա Մարգարիտ Ջոզեֆը երևի Facebook-ի ամենատարեց օգտատերն է:
Սոցցանցում գրանցվելիս նա չի կարողացել նշել ծննդյան տարեթիվը, քանի որ ինտերֆեյսով թույլատրում էր մինչև 99 տարեկանը:
Facebook-ը ներողություն է խնդրել ու ուղղել սխալը՝ այսուհետ թույլատրվում է նշել մինչև 1905-ը:
Ի դեպ, այժմ Ջոզեֆը մոտ 3000 ընկեր ունի. կնոջ էջում պարբերաբար հայտնվում են իր նոր նկարները, իսկ հետաքրքրությունների մեջ նշված են արվեստը, ճանապարհորդությունները, «Ես սիրում եմ Լյուսիին» սերիալը, Detroit Red Wings հոկեյի ու Detroit Tigers բեյսբոլային ակումբները: