23:55 , 5 հուլիս, 201729-ամյա հանրաճանաչ երգչուհի Ադելը լրջորեն վնասել է ձայնալարերը ելույթների ժամանակ, ինչի հետ կապված՝ բժիշկներն արգելել են աստղին երգել և նույնիսկ խոսել, խուսափելու համար առավել լուրջ հետևանքներից:
Այդ մասին երգչուհին հաղորդել է Instagram-ի իր էջում: Ադելի խոսքերով՝ նա ստիպված է եղել չեղարկել իր վերջին երկու համերգները Լոնդոնում: «Ինձ հեշտ չի տրվել այդ որոշումը: Ես 121 համերգ եմ անցկացրել և մնում էր երկուսը, ընդամենը երկուսը: Այդ երկուսը պետք է հրաշալի լինեին»,- գրել է Ադելը: