Տրիպոլիի լողափում ընկած հրթիռը խլել է 5 մարդու կյանք


22:55 , 5 հուլիս, 2017

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի լողափում երեքշաբթի հրթիռ է ընկել, որն արձակվել էր գրոհայինների և ազգային բանակի բախման ժամանակ, փոխանցում է KP.ru-ն:

Դրա հետևանքով հինգ մարդ զոհվել է, ևս 25-ը՝ տուժել: Զոհերի շարքում, ըստ որոշ տեղեկության, կա մեկ երեխա:

Միջադեպը տեղի է ունեցել Միթիգա օդանավակայանի հարևանությամբ գտնվող լողափում: