23:33 , 5 հուլիս, 2017Armsport.am-ը գրում է.
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» չի կորցնում ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատայի տրանսֆերը ձեռք բերելու հույսերը:
Ինչպես տեղեկացնում է «Goal»-ը, «կարմիր սատանաները» Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվողի տրանսֆերի դիմաց «արքայական ակումբին» առաջարկել են 80 մլն եվրո, սակայն «սերուցքայինները» պատասխանել են մերժումով:
Մադրիդյան ակումբը 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց ավելի բարձր գումար է պահանջում: Ավելի վաղ նշվում էր, որ Մորատան իր թիմակիցներին հաղորդել էր «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին:
Հիշեցնենք, որ Իսպանիայի ավարտված առաջնությունում Մորատան մասնակցել էր 26 հանդիպման և դարձել 15 գոլի հեղինակ: