21:15 , 5 հուլիս, 2017Հայելիները շատ հետաքրքիր և առեղծվածային իրեր են: Դրանք շատ են ասոցացվում մոգության հետ, և կա մի կարծիք, համաձայն որի՝ դրանք կլանում են մարդկանց էներգետիկան: Որքանո՞վ են այս պնդումները համապատասխանում իրականությանը:
BlogNews-ը ձեզ է ներկայացնում 7 սարսափելի վտանգ, որ իրենցից ներկայացնում են հայելիները, իսկ հավատալ դրանց, թե ոչ, ձեր ընտրությունն է:
Եթե այն կախված է ամուսնու և կնոջ ննջասենյակի անկողնու դիմաց, ապա կարող են լինել դավաճանություններ: Կա ևս մի բացատրություն, թե ինչու չարժի քնել հայելու դիմաց. հայելու մեջ արտացոլանքը խանգարում է լիցքաթափվել և քնել, այլ կերպ ասած` ուժասպառ է անում:
Այստեղ կա 2 հակասական կարծիք: Առաջինի համաձայն՝ սա կարող է խանգարել փողի հոսքին դեպի ձեր տուն: Մյուս վարկածի համաձայն, սակայն, այն կարող է պաշտպանել տունը չարամիտ մարդկանց բացասական էներգետիկայից:
Դեռևս հնուց համարվում է, որ նմանատիպ նվերը կռիվ է գցում այն նվիրողի և նվերn ընդունողի միջև: Եթե նվեր ստացած հայելին կախեք տանը, ապա վիճաբանություններ կսկսվեն ընտանիքի ներսում:

Համարվում է, որ կոտրված հայելին 7 տարի դժբախտություններ կբերի: Սակայն, բարեբախտաբար, կա մի լուծում: Եթե հայելին կոտրվեց, ապա մի նայեք ձեր արտացոլանքը այդ կտորների մեջ և անմիջապես ձեռքով մի դիպչեք դրանց: Խնամքով հավաքեք բոլոր կտորները և դրանք հոսող ջուրը նետեք: Հոսող ջուրն իր հետ կտանի անեծքներն ու ձեր մեջքի հետևում հյուսված դավադրությունները:
Կա մի տարածված կարծիք, որ հայելու մեջ երկար նայելը կլանում է գեղեցկությունն ու երիտասարդությունը, նպաստում վաղաժամ ծերության և տարբեր հիվանդությունների ի հայտ գալուն:
Համարվում է, որ այդպես նա կարող է ձեզնից տանել ձեր սիրելիին: Առհասարակ, ոչ ոքի մի տվեք ձեր անձնական հայելին. դուք կարող եք կորցնել ձեր հաջողությունը: