[Բացատրագիր] Բաքվի նոր ակտիվության 3 պատճառները


14:40 , 5 հուլիս, 2017

Newmag.am-ը գրում է.

Այս անգամ արձակել է միանգամից 5 արկ՝ թիրախավորելով Արցախի հարավային զորամասերից մեկի հրամանատարական կետը: Ադրբեջանի զինված ուժերը կայանքը տեղակայել են սահմանամերձ Ալիխանլու գյուղի մեջ: Միաժամանակ, նույն ուղղությունից  գործի են դրել նաև տարբեր տրամաչափի ականանետեր:

Նախ, սա առաջին դեպքը չէ, որ ադրբեջանական զինված ուժերը կրակ են արձակում իրենց իսկ բնակավայրի տարածքից: Դեռ անցած տարի Արցախի ՊՆ-ն լուսանկարներ էր հրապարակել, որոնք վկայում էին՝ Բաքուն տեխնիկա է տեղադրում հենց բնակավայրի մեջ, կամ անմիջական հարևանությամբ ու կրակում հայկական կողմի վրա: Նման դեպքերում քաղաքացիական անձանց կյանքը վտանգելու պատասխանատվությունը կրակակետը լռեցնողի վրա որևէ կերպ չի ընկնում: Մեղավորը գործի դրվող ռազմական տեխնիկան գյուղում տեղադրողն է: Պատասխանողը մեղավոր չէ, որ իր վրա կրակում են:

Արցախյան կողմը կտրուկ ակտիվացած և հրամանատարական կետը թիրախավորած ադրբեջանական կայանքը լռեցրել է: Ալիխանլու գյուղում զոհվել են նաև բնակիչներ:

Ադրբեջանական լրատվամիջոցները, խախտելով զոհվածների հարազատների իրավունքները, մարդկային բոլոր նորմերը, անմիջապես զոհերի լուսանկարներն են տարածել՝ յուրաքանչյուր վերնագրում շեշտելով՝ հայերն են սպանել:

Աղմուկին զուգահեռ լռել են ադրբեջանի զինված ուժերը: 

Վերլուծաբանները հանգում են եզրակացության, որ տեղի ունեցածը դժվար թե հանգեցնի մեծ էսկալացիայի: Երբ իրավիճակը որոշակի ժամանակահատվածում հանգիստ է մնում, Բաքուն դիմում է իռացիոնալ որևէ սադրանքի: Այդպես եղավ հունիսին, այդպես է լինում անընդհատ: Պատճառը՝ Բաքուն դժգոհ է, որ հակամարտությունը գերտերությունների առաջնահերթ օրակարգից դուրս է: Պետք է լարում՝ մի կողմից աշխարհում չմոռացվելու, մյուս կողմից երկրի ներսում պատերազմի վախը թարմացնելու համար:

Հիմա: Այս շաբաթ Համբուրգում կկայանա G-20-ը: Աշխարհի 20 առաջատար երկրների ղեկավարները կհանդիպեն մոլորակի խնդիրները քննարկելու համար: Լավ առիթ է հիշեցնել հակամարտության մասին, ստիպել եռանախագահ երկրների ղեկավարներին քննարկել  նաև Արցախը, մտորել իրավիճակը կայունացնող նոր առաջարկությունների մասին, քանի որ գործող օրակարգը կյանքի կոչել չի ստացվում: Ալիևը չի համաձայնում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ