Ալիևը ուշադրություն շեղելու անթերի ձև է գտել


13:44 , 5 հուլիս, 2017
Պետք է ի նկատի ունենալ, որ հենց Ադրբեջանում ինչ-որ սկանդալային երևույթ է բացահայտվում, Ալիևը Արցախում ագրեսիվ գործողություններ է հրահրում։ Հիշենք նախորդ մարտին Պանամական սկանդալը, որին հաջորդեցին ապրիլյան դեպքերը և օրեր առաջ բացահայտված Բուլղարիայում Ադրբեջանական դեսպանության շուրջ սկանդալը, որին կրկին հաջորդեցին ագրեսիվ գործողությունները։ Ալիևը ուշադրություն շեղելու անթերի ձև է գտել։ Օրինակ՝ մահացած երեխայի նկարի հրապարակումը։