20:33 , 5 հուլիս, 2017Armsport.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Instagram»-ի իր էջում լուսանկար է հրապարակել, ինչը քննարկումների բուռն ալիք է բարձրացրել:
Պորտուգալացին «Շեֆիլդ Ուենսդեյի» ֆուտբոլիստ, իր նախկին թիմակից Ժոզե Սամեդուի հետ ֆոտոյի նկարագրությունում նշել է. «սև և սպիտակ շոկոլադ»: Մեկնաբանություններում բազմիցս Ոսկե գնդակի դափնեկրին մեղադրում են ռասիստական արտահայտություն գործածելու մեջ:
Ռոնալդուն և Սամեդուն միասին հանդես են եկել «Սպորտինգում»:
«Instagram»-ում լուսանկարն ունի 3 միլիոն, 200 հազարից ավելի հավանում:
