Թուրք-քրդական բախումներում վիրավորվել է 3 թուրք զինծառայող


21:15 , 5 հուլիս, 2017

Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Չուքուրջա գավառում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները նռնականետով կրակել են Թուրքիայի ուժայինների վրա, վիրավորվել է 3 զինծառայող: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Վիրավորված զինծառայողները տեղափոխվել են Հաքքարիի նահանգային հիվանդանոց: Ըստ թուրքական աղբյուրի՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: