05:58 , 5 հուլիս, 2017Պարբերաբար գիրք ընթերցելը երկու տարով կարող է երկարացնել կյանքը: Յելի համալսարանի գիտնականները հետազոտություններ են կատարել առողջության վրա ընթերցանության բարերար ազդեցության վերաբերյալ և իրենց ուսումնասիրությունների արդյունքները հրապարակել են Science & Social Medicine ամսագրում:
Նրանք առանձնացրել են ընթաերցանության հինգ բարերար ազդեցություն.
1. Գրքերը փրկում են ծեր հասակում թուլամտությունից:
2. Ընթերցանությունը հրաշալի միջոց է անքնության դեմ:
3. Գրքերը վերացնում են սթրեսը:
4. Գրքերը նպաստում են սոցիալականացմանը:
5. Գրքերը զարգացնում են ինտելեկտը: