20:40 , 4 հուլիս, 2017Կատարի իշխանություններն անիրատեսական են համարում Դոհայի հետ հարաբերությունները վերականգնելու համար արաբական երկրների ներկայացրած պահանջները: Al Jazeera հեռուստաընկերությանն այս մասին ասել է Կատարի արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդել Ռահման ալ Տանին:
«Այդ պահանջներն անիրատեսական են և չեն կարող կյանքի կոչվել: Դրանք խախտում են երկրի սուվերենությունը»,- ասել է նա՝ ընդգծելով, որ Կատարն, այնուամենայնիվ, պատրաստ է երկխոսության:
Կատարի ԱԳ նախարարը նաև ընդգծել է, որ ճգնաժամը հաղթահարելու և կարգավորման հասնելու հնարավորություն տեսնում է Քուվեյթի միջնորդությամբ: